Elektronista կայքը հայտնում է, որ ինտենետում հայտնվել է Samsung ընկերության նոր սմարթֆոնի` Galaxy S-ի և պլանշետային համակարգչի` Galaxy Tab-ի շնորհանդեսի էլեկտրոնային տարբերակը:
Սլայդներից պարզ է դառնում, որ Galaxy S 2-ը և Galaxy Tab 2-ը պետք է ներկայացվեն այս տարվա փետրվարի 13-ին Mobile World Congress-ում: Այս միջոցառումը ամեն տարի փետրվարի կեսերին անցկացվում է իսպանական Բարսելոն քաղաքում:
Galaxy S 2-ը կունենա 4,3 դյույմ երկարությամբ դիսփլեյ, որն ավելի մեծ է, քան այս սմարթֆոնի առաջին տարբերակինը: Սմարթֆոնը կաշխատի ОС Google Android 2.3 օպերացիոն համակարգի հենքի վրա և կունենա Samsung Orion պրոցեսոր, ինչպես նաև 8 մեգապիկսելանոց տեսախցիկ FullHD տեսանյութերի հնարավորությամբ: