Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ նշանակել իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստային, որը ներկայացնում է լիբերալ կուսակցությունը:
Հայտնի է, որ նրա թեկնածությանը միաձայն կողմ են քվեարկել բոլոր պատգամավորները՝ բացի հայկական պատվիրակությունից:
Հիշեցնենք, որ 2005 թ. ստեղծված այս հանձնաժողովը երկար ժամանակ չէր գործում, և միայն վերջերս ԵԽԽՎ ղեկավար Ահմեդ Չավուշօղլուի և ադրբեջանական պատվիրակության ջանքերով այն նորից բերվել է օրակարգ ու փաստացի սկսել է գործել: Հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվում այս ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը:







































