ԱՄՆ-ը ցանկանում է, որ բանակում լինեն ավելի շատ ռոբոտներ և բացի դրանից, նրանք կարողանան որոշումներ կայացնել։
Daily Mail-ը գրում է, որ նոր ռոբոտը որը ներկայացվում է որպես «շան նման»,պետք է զորքին հետևի ճակատամարտում, իսկ ապագայի տեխնոլոգիաների միջոցով հատուկ լազերային եղանակներով կկարողանա սեփական պատկերացումը կազմել աշխարհի մասին և կայացնել սեփական որոշումները:
Աֆղանստանում և Իրաքում 10 տարվա պատերազմը ցույց է տվել անօդաչու սարքերի և այլ ռոբոտների կարևորությունը մարտադաշտում:
Հաղորդվում է, որ ամերիկյան բանակում 6000 տարբեր ռոբոտներ կան, որոնցից 750–ը ոչնչացվել են մարտադաշտում:
Ըստ երևույթին, այդ ռոբոտները փրկել են նույնքան թվով մարդկանց կյանքեր: