РБК-ի փոխանցմամբ՝ էական առաջընթաց է գրանցվել գազի առաքումների ու փոխադրման վերաբերյալ թուրք-ուկրաինական բանակցություններում: Այս մասին հայտնել է անանուն աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ այս շաբաթ փակ ռեժիմով մեկնարկել են թուրք-ուկրաինական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնցում Ուկրաինային գազի մատակարարումների նոր ուղիներ են որոնվում:
Նշվում է, որ սա այդ հանձնաժողովի երրորդ նիստն է: Նախորդ երկու նիստերը տեղի են ունեցել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման գործընթացում: Ավելի վաղ Թուրքիան հետաքրքրություն էր ցուցաբերել Ուկրաինայի խոշոր գազամբարների նկատմամբ:








































