Իրանական ABNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 5-ին Թեհրանում տեղի է ունենալու «Իմամ Խոմեյնին և միջազգային քաղաքականությունը» 6-րդ կոնգրեսը, որի թեման է հանդիսանալու «Իսլամական զարթոնքն ու իմամ Խոմեյնիի շարժումը»:
Այս կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ի ինտերնետային կայքում հաղորդագրություն է հայտնվել, որում նշված է. «Մուսուլմանական իրական արժեքներից երկար տարիներ աշխարհի անտեղյակ մնալուց հետո մուսուլմանները մտադիր են իսլամը ցույց տալ այնպիսին, ինչպիսին որ այն կա իրականում: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն խզել իրենց բոլոր կապերն Արևելքի ու Արևմուտքի հետ:
Ներկայումս արաբական երկրներում տեղի ունեցած ապստամբությունները արմատական փոփոխություններ առաջացրին Մերձավոր Արևելքում: Իմամ Խոմեյնին կանխատեսել էր իսլամական զարթոնքն ու մուսուլմանների իսլամական նույնականության վերականգնումը:
Հաշվի առնելով Իրանում Իսլամական հեղափոխության տարած հաղթանակում և ներկայումս մեկնարկած իսլամական զարթոնքում իմամ Խոմեյնիի նշանակալից դերը՝ անհրաժեշտ է այդ շարժումն ուսումնասիրել նրա տեսանկյունից: Տվյալ հետազոտության արդյունքները կամփոփվեն կոնգրեսի ընթացքում»:








































