Ֆրանսիայում Քաղկեղային հետազոտությունների միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում քաղցկեղով հիվանդացության դեպքերից յուրաքանչյուր 6-րդը կամ 15 տոկոսը՝ 2 միլիոնը, բխում են հայտնի և բուժելի ինֆեկցիաներից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ ցուցանիշը ավելի բարձր է զարգացող երկրներում: Հետազոտողները կարծում են, որ քաղցկեղը պետք է ինֆեկցիոն հիվանդություն ճանաչվի: Նրանք եկել են այն եզրակահանգման, որ քաղցկեղի դեմ պայքարում պետք է լայնորեն կիրառել պատվաստանյութեր և հակամանրէային թերապիա:









































