Այսօր վեց սիրիացի զինծառայող է տուժել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել սիրիական բանակի բեռնատար ավտոմեքենայի և ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան արանքում: AFP-ի տվյալներով` պատահարը տեղի է ունեցել Դաարա քաղաքի մոտակայքում:
Պայթյունը տեղի է ունեցել բանակի բեռնատար ավտոմեքենայի դիմաց, այն բանից հետո, երբ մի քանի րոպե առաջ այդ ճանապարհով անցել էր ՄԱԿ-ի դիտորդների խումբը: Միջազգային դիտորդները չեն տուժել:
Reuters-ը հաղորդում է, որ պատահարի հետևանքով տուժել է ութ սիրիացի զինվորական:









































