Հայտնի սկանդալային դերասան Սաշա Բարոն Կոենը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին շնորհավորել է իր վերջին կինոհերոսի կերպարով`արևելյան բռնակալի հավաքական կերպարի` «գեներալ Ալադինի» տեսքով: Նա համացանցում տեղադրել է 20 վայրկյանանոց հոլովակ, որտեղ ողջույնի խոսքեր է հղում նրան: Այս մասին հաղորդում է JSSnews-ը:
Արտասանելով անգլերեն բառերը «արաբական» զգալի առոգանությամբ, գեներելը բղավում է. «Ջախնուն (եմենցի հրեաների ավանդական ուտեստը): Այդ ես եմ` գեներալ Ալադինը Վադիից: Իմ շնորհավորանքները Ֆրանսուա Օլանդին` գաճաճ երկրի նոր նախագահին: Սակայն ինձ համար Ֆրանսիայի միակ նախագահը Դոմինիկ Ստրոս Կանն է: Դու պետք է նրան ընտրեիր, ֆրանսիացի՛ ժողովուրդ»:
Գեներալ Ալադինը բրիտանացի կոմիկի վերջին դերն է, որ նա խաղացել է «Բռնակալը» ֆիմում: Ռեժիսոր Լարի Չառլզի ժապավենը լույս կտեսնի ԱՄՆ-ում, մայիսի 16-ին:









































