Monday, 08 06 2026
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ

Շուշին փրկեց հայությանը Կոսովոյի նախադեպից Կովկասում. Սերգեյ Շաքարյանց

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսեց Շուշիի ազատագրման քաղաքական ասպեկտներից՝ նշելով, որ մինչև հիմա՝ 20 տարի անց, շատերի մոտ դեռևս չի տպավորվել այդ հաղթանակի իրական արժեքը. «Շատ կարևոր է, որ գիտակցենք այդ արժեքը: Այդ առթիվ Ստեփանակերտի հրապարակներում անցկացնում է զորահանդես, այսօր էլ կայացավ այդ զորահանդեսը՝ ՀՀ բարձրաստիճան իշխանությունների մասնակցոթյամբ: Փառք այն գործիչներին, ովքեր կարողացել են նման բարդ իրավիճակներում գործել և հաջողության հասնել»:

Քաղաքագետի խոսքերով՝ այս հաղթանակը կարևոր էր նաև՝ ապացուցելու սփյուռքահայ ժողովրդին, որ այստեղ ապրող հայը ժողովուրդը նույնպես ի վիճակի է հաղթանակի:

Ապա Սերգեյ Շաքարյանցը խոսեց Իրանի հետ բանակցությունների մասին, որից անմիջապես հետո մեր առաջին նախագահը գնացել էր Թեհրան. «Շատ արագ բանակցություններ սկսվեցին Իրանի հետ, որոնք իրենց արդյունքն ունեցան: Եվ որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Թեհրան ու ստորագրեց բառացիորեն պարտության փաստաթուղթ: Ստորագրման պահից հետո եկան լուրեր, որ թուղթը չի աշխատում, քանի որ Ադրբեջանը համաձայն չէ այն բանին, որ Շուշին ազատագրվել է մեր կողմից»:

Իսկ թե ինչ կլիներ, եթե ուշանար Շուշիի ազատագրումը՝ քաղաքագետը նշեց, որ ուշացումը սպառնում էր նրանով, ինչով մշտապես էր սպառնում. «Նախ դա միանշանակորեն սպառնում էր տեղի բնակչության գոյությանը: Արցախը մինչ այդ շրջափակված էր թուրքերով, անընդհատ գնդակոծվում էր, մարդիկ գտնվում էին նկուղներում: Գրեթե նույն վիճակն էր, ինչ որ 2008 թվականին Ցխինվալում: Չկար ոչ մի մատակարարում, միակ քիչ թե շատ հուսալի տրանսպորտի միջոցը ուղղաթիռն էր: Բայց Շուշին փրկեց հայությանը Կոսովոյի նախադեպից Կովկասում»:

Հաջորդ սպառնալիքը, ըստ քաղաքագետի, այն էր, որ Ղարաբաղում թուրքեր էին բնակվում, նրանք հեշտությամբ կարող էին ասել, որ մենք չենք կարող ազատագրվել, քանի որ ազգային փոքրամասնություններ կան:

Վերջում էլ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ ադրբեջանցիները կռվում մենակ չէին. «Ադրբեջանի հետ մասնակցել են կռվին նաև վարձկաններ, որոնք նախ սլավոնական ծագում ունեին, ապա նաև օգտագործվել են չեչեններ, պակիստանցիներ: Դա վառ ապացույցն է այն բանի, որ բոլորն են մասնակցել մեր դեմ պայքարին: Թուրքիան նույնպես ի սկզբան մասնակցել է պատերազմին, քանի որ շրջափակումը սկսվեց ոչ թե Լաչինի միջանցքի բացումից, ինչպես իրենք են պնդում, այլ հենց Շուշիից՝ մայիսի 9-ից հետո: Իսկ ՄԱԿ-ի նորմերի համաձայն՝ շրջափակումը ևս պատերազմի մի տեսակ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում