Գարեթ Բեյլն ու Խորդի Ալբան ընդգրկված են «Բարսելոնա»-ի` ամառային տրանսֆերային նպատակների ցուցակում:
Ուելսցին պետք է պայքարի «Բարսելոնա» տեղափոխության համար:
«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն 2 տարի առաջ ձգտում էր «Բարսա» տեղափոխվել: Նա նա խաշար գումար վճարեց, որպեսզի չբարդացնի կողմերի միջև բանակցությունների գարծընթացը: Նույն կերպ է վարվել նաև Սեսկ Ֆաբրեգասը: Այժմ ակումբի ղեկավարներն ակնկալում են, որ Բեյլը կհետևի Մասկերանոյի ու Ֆաբրեգասի օրինակին:
Երբ «Մանչեսթեր Սիթի»-ն սկսեց հետաքրքրվել ուելսցի ֆուտբոլիստի ծառայություններով, «Բարսա»-ի դիրքորոշումը չփոխվեց`« քաղաքայիններ»-ը կարող են 50 մլն եվրո վճարել Բեյլի տրանսֆերի դիմաց, բարձր աշխատավարձ խոստանալ նրան:
Այդ նպատակով «Բարսելոնա»-ի ղեկավարները միևնույն դիրքի համար մի քանի ֆուտբոլիստներ են նախատեսել: Բեյլի դեպքում` Խորդի Ալբան է: Սակայն եթե ուելսցին իսկապես երազում է կատալոնական ակումբում հանդես գալու մասին, նա պայքարելու հնարավորություն ունի:









































