Բուժաշխատողները Յուլյա Տիմոշենկոյին կարող են դուրս բերել հացադուլից, որը նա հայտարարել էր բանտում իր հետ կոպիտ վերաբերմունքի համար:
Տիմոշենկոյին չորեքշաբթի Խարկովի կանացի գաղութից տեղափոխել են հիվանդանոց՝ առողջության վերականգնման համար:
Նախատեսվում է, որ նախկին վարչապետին բուժող բժիշկը լինելու է գերմանական հիվանդանոցի բժիշկ Լուտց Հարմսը, որը նախօրեին Ուկրաինա է ժամանել:
«Բուժումն անհնար է սկսել, քանի դեռ Յուլյա Տիմոշենկոն հացադուլի մեջ է: Մենք հույս ունենք, որ բժիշկ Հարմսը, որպես նրա բուժող բժիշկ, այսօր կսկսի նրան հացադուլից հանել»,- ասել է Տիմոշենկայի փաստաբան Վլասենկոն:










































