Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը TRT հեռուստաալիքի «Օրակարգ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին.
«Ընտրությունների արդյունքներն իսկապես ուշագրավ չեմ համարում: Սփյուռքի ղեկավարման տակ գտնվող Հայաստանից հնարավոր չէր ակնկալել այլ արդյունք: Հայաստանն արտաքին աշխարհից կտրված մի երկիր է, ինչի պատճառով նա տնտեսական մեծ զրկանքներ է կրում: Հայաստանն ամբողջովին ներս քաշված երկիր է, և նրա համար շատ դժվար է այդ հարցում բեկում մտցնելը:
Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա հնարավոր չի լինի պատկերացնել, թե Հայաստանն ինչպես է ձերբազատվելու այդ տհաճություններից: Անհրաժեշտ է լուծել Թուրքիայի հետ առկա խնդիրները, ինչն առաջին հերթին վերաբերում է Ցեղասպանության շուրջ պնդումներին: Միայն արտաքին աջակցության շնորհիվ անհնար է երկար ոտքի վրա մնալը»:








































