Ինչպես գրում է MIGnews.com-ը՝ հղում անելով Al Maraa Al Yawm կանանց ամսագրին, հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը կմասնակցի Սուլեյման I Փառահեղի 46-ամյա կառավարմանը նվիրված «Փառահեղ հարյուրամյակ» սերիալի երկրորդ մասին նկարահանումներին:
Ֆիլմի երկորդ մասը կկոչվի Harem Al Sultan («Կայսերական հարեմ»): Ֆիլմում Փիթը կխաղա եվրոպացի արքայազներից մեկի դերը, որը ընդհարումներ է ունեցել Սուլեյմանի հետ: Ըստ աղբյուրի՝ Փիթը նկարահանումներին մասնակցելու համար 2 մլն դոլար կստանա:









































