Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գովազդի մասին ՀՀ օրենքի խայտառակ բացթողումները

Հայաստանում հազվադեպ կարելի է հանդիպել սոցիալական գովազդների, իսկ եթե երբեմն հանդիպում ենք, ապա պատրաստված են լինում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Սակայն նման հատուկենտ գովազդները համակարգված չեն և չունեն առաջ քաշվող գաղափարների ներդրման ռազմավարություն: Արդյունքում՝ դրանք կորչում են լրատվական հոսքերի հորձանուտում և չեն տալիս սպասվող արդյունքը:

Իհարկե, այս դեպքում մենք անմիջապես սկսում ենք մեղադրել մեր հեռուստաընկերություններին,- և այդպես էլ պետք է,- բայց նախ եկեք հասկանանք, որ եթե նրանց մեղադրում ենք, ապա միայն նրա համար, որ իրենց երկրի հասարակության հանդեպ բարի կամք չեն դրսևորում, իսկ ինչ վերաբերում է օրենքին, նրանք օրենքը չեն խախտում, հակառակը` ԶԼՄ ներկայացուցիչները լավ էլ տնտղել են գովազդի մասին ՀՀ օրենքն ու շարժվում են բացառապես դրանով: Եվ ինչպես ասում է Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ` «Օրենքն ունի շատ մեծ ու խայտառակ բացթողումներ»:

Այո, համաձայն գովազդի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` «Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող և առևտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրի գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը», սակայն ի՞նչ է գրված օրենքի 2-րդ և 3-րդ կետերում. «Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից»¸«Սոցիալական գովազդի արտադրության և տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին»:

Այսինքն՝ մի կողմից ասվում է, որ ԶԼՄ-ն պարտավոր է սոց. գովազդ ցուցադրել, մյուս կողմից ասվում է, որ գովազդատուն է կատարելու տեղաբաշխման ծախսերը:

Իսկ կա՞ արդյոք օրենքում որևէ տող, որը վերաբերում է հեռարձակման ժամ-պատարագին: Ու այստեղ դեռ պետք է խոսել ամենամեծ խնդրի մասին. օրենքի 13.1 հոդվածը որևէ բառ սահմանո՞ւմ է սոց. գովազդի անվճար լինելու մասին: Այո, պարտավոր է տեղադրել, բայց պարտավոր չէ դա անել անվճար:

Եվ ի՞նչ է կատարվում արդյունքում: Շատ ու շատ ստեղծագործողներ, բավական մեծ միջոցներ ծախսելով սոց. գովազդի պատրաստման վրա, ներկայացնում են հեռուստաընկերություններին ու մերժվում, արդյունքում էլ հասկանում, որ կարիք չկա արտադրել սոց. գովազդներ, որոնք մնալու են պահարանում: Այս պարագայում, ցավոք, նույն այդ ստեղծագործող մարդիկ չեն գնում ՀՌԱՀ ու տեղեկանում, թե արդյո՞ք հայաստանյան հեռուստաընկերությունները օրենքով սահմանված 5 տոկոսն արդեն ապահովե՞լ են: ՀՌԱՀ՝ քանի որ օրենքով գովազդի վերահսկողությունը հենց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին է վերապահված: Չնայած, պետք է նկատել, որ մինչ այժմ դիմողներն էլ մեծ բան չեն շահել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում