Մասաչուսեթս նահանգի նախկին ղեկավար Միթ Ռոմնին հաղթել է Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների ժամանակ, որոնց նպատակն է պարզել առաջիկա նախագահական ընտրություններում այդ կուսակցության հիմնական թեկնածուին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Ռոմնին տարավ սպասված հաղթանակը բոլոր երեք նահանգներում և ապացուցեց առաջատարի իր կարգավիճակը»,- այս մասին CNN-ին ասել է ձայների հաշվարկին մասնակցող հանրապետականներից մեկը։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռոմնիի հիմնական մրցակիցներ Նյութ Գինգրիչը և Ռիք Սանտորումը հայտարարեցին ընտրապայքարից դուրս գալու մասին, պարզ դարձավ, որ Օբամային այս ընտրություններում ընդդիմանալու է Միթ Ռոմնին։









































