Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է ստորագրել

Ձեզ է ուղարկվում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունված` բանաձևի նախագիծը` «Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցությունը», որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 24 պատվիրակ: Վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամները հրաժարվել են իրենց ստորագրությամբ բանաձևին միանալուց:
Բանաձևի նախագծի առաջին ստորագրությունը Զարուհի Փոստանջյանինն է:
Բանաձևի նախագիծ
Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, և առկա են այդ արդյունաբերության հետևանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության և անվտանգ ապրելու իրավունքի համար:
Այն բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ և այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ: Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հող օդ, ջուր, սննդամթերքում և մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների և այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:
ՀՀ կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման և հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի և Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն արդեն մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում’ մեծ անհանգստություն պատճառելով հատկապես մարզի բնակչներին, ովքեր հետևողականորեն պայքարում են ուրանի հետախուզման և շահագործման հայ-ռուսական այդ ծրագրի դեմ:
Հաշվի առնելով, որ անվտանգ սննդամթերք օգտագործելը և շրջակա միջավայր ունենալը մարդու հիմնարար իրավունք է, Վեհաժողովը պետք է Հայաստանի լեռնաարդյունաբերությունից շրջակա միջավայրին և բնակչությանը հասցվող վնասների վերաբերյալ համապատասխան զեկուցող նշանակի և հանձնարարականներ ներկայացնի Հայաստանի իշխանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում