Thursday, 04 06 2026
15:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ

Պետությունն ինքը ստիպում է գնալ (տեսանյութ)

 Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և դիմել պետությանը, թե մինչև երբ պետք է այսպես շարունակվի. «Տո այ Պետություն, դու ի՞նչ ես արել ինձ համար, որ ես էլ քեզ համար ձրի աշխատեմ»: Շատերը այն որակեցին որպես հետընտրական գնահատական, մինչդեռ գրառումը մեկ շաբաթ առաջ էր արվել:

 – Լուսինե, Ձեր գրառումը կամ դիմումը պետությանը մեծ իրարանցում, սենսացիա էր առաջացրել Facebook սոցիալական ցանցում: Եթե չեմ սխալվում, ընտրություններից առաջ էիք գրել, սակայն սխալ է հասկացվել:

 – Իրականում այն սենսացիա էր նաև ինձ համար, քանի որ գրառումը նախորդ ամսվա վերջին կամ այս ամսվա առաջին օրերին էի տեղադրել, այն տեղ էր գտել blognews.am կայքում, բայց տարածվեց երկու օր առաջ, և կարծում էի՝ եթե տարածվելու լիներ, հենց այն ժամանակ պետք է տարածվեր: Մինչ այս պատմությունը, մի բողոք կոչ էի գրել ազգաբնակչությանը, որը նորից տեղադրվեց blognews.am-ում և հետո տարածվեց լրատվամիջոցներով, բայց ոչ այսքան շատ: Եվ ես մտածում էի նույն տարբերակով կլիներ, բայց անցել էր մոտ 10 օր, և բոլորը ինձ զանգահարում են, գրում, շնորհակալություններ հայտնում…

 – Ձեր ընկերներն ինչպե՞ս արձագանքեցին այս դիմում- բողոքին, գրառումը նաև նրա՞նց սրտից էր բխում:

 – Դեռ այն ժամանակ, երբ զայրացած եկա և գրեցի Facebook-ի էջում, արձագանքը մեծ էր: Եվ որովհետև ինքս շատ կոնկրետ և ճշտապահ եմ, ես երբեք չեմ թերանում պարտականություններում, և եթե զգամ, որ թերանալու եմ, երբեք չեմ վերցնի ինձ վրա այդ պարտականությունը: Բացի այդ, ես շատ գոհ էի իմ աշխատանքից, իսկ հազվադեպ է լինում, երբ դու քեզնից շատ գոհ ես լինում, և կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ ինչ-որ բաներ էինք պայմանավորվել, որը նրանք չկատարեցին: Եվ սա առաջին դեպքը չէր, տարիների ընթացքում կուտակվել էր, և ուղղակի եկավ մի պահ՝ ես որոշեցի արտահայտվել, որ ի վերջո բավական է մարդկանց շահագործեք, այդ մարդիկ ամեն ինչ հասկանում են, ուրիշ բան, որ դաստիարակությունը թույլ չի տալիս վիճել կամ անընդհատ այդ հարցից դարձնել շատ մեծ բան: Ես երեկ ամբողջ գիշեր չէի կարողանում համացանցից կտրվել, շատ հետաքրքիր մեկնաբանություն ստացավ գրառումը, քանի որ ուշացած էր: Այն ընտրություններից անմիջապես հետո քաղաքական ենթատեքստ ստացավ, որ տեսեք, ընտրություններից հետո շատերը թողնում են հեռանան երկրից: Ինձ շատ զայրացրեց, թե ինչու լրատվամիջոցները հենց մայիսի 7-ին որոշեցին անդրադառնալ նախորդ ամսվա իմ գրառմանը, և այնպիսի տպավորություն էր, որ ես ընտրությունների հաջորդ օրն եմ գրել: Այնպես չէ, որ ես շատ գոհ եմ երկրի վիճակից, միշտ արտահայտվել եմ և հիմա էլ պատրաստ եմ ասել՝ ինչ խնդիրներ եմ տեսնում: Այնտեղ ես ավելի շատ շեշտը դրել էի պետություն և քաղաքացի հարաբերությունների վրա: Կարծում եմ՝ բոլորս մոլորության մեջ ենք, որ կարծում ենք` բոլորս պետք է ծառայենք պետությանը, բոլորս պետք է ծառայենք հայրենիքին, իսկ պետությունը նախատեսված է իր քաղաքացուն ծառայելու համար: Մենք դա չենք տեսնում, գուցե կան մի քանի քաղաքացիներ, որոնց պետությունը ծառայում է, բայց միջին վիճակագրական քաղաքացուն պետությունը երբեք չի ծառայում: Ես գրել էի՝ որ ինքս աշխատում եմ օրնիբուն, նորմալ վաստակում եմ, բայց ես այդ վաստակածս չեմ հասցնում վայելել կամ նույնիսկ առօրյա ծախսերը հոգալ, որովհետև ես դեռ մի բան էլ դնում եմ դրա վրա, որ իմ վարկերը փակեմ, որ կոմունալ վարձեր փակեմ, և ի վերջո հասկանում եմ, որ երեք-չորս տեղի աշխատանքը ինձ չի բավականացնում: Այստեղ ավելի շատ բողոք էր այդ իմաստով և ոչ թե ինձ գցել են, ինձ չեն կարող գցել, որովհետև ես ունեմ ամուսին, որը քաղաքի հանգիստ տղաներից չէ, ես ունեմ ընկերներ, և ոչ ոք չի համարձակվի ինձ գցել, որովհետև եթե իմ խելքը սկսի ինձ չբավականացնել իմ հարցերը լուծելու համար, փառք Աստծո, ընդամենը մեկ զանգով կլուծվի: Մարդիկ եղան, որ ասացին հենց իրեն կպան, նոր ինքը խոսեց, չէ, ես միշտ էլ խոսում եմ:

 – Որպես քաղաքացու խոսք՝ հեռուստահաղորդավարների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների մոտ քիչ է հնչում, չեն ասում այն, ինչ մտածում են:

 – Ինձ համար ամեն ինչ շատ հստակ է, ես չեմ ուզում վիրավորել իմ ոչ մի կոլեգայի, նրանք պարտավոր չեն ամեն ինչ խորությամբ ուսումնասիրել, բայց մենք ինքներս ուսումնասիրելով կարող ենք տեսնել՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ինտելեկտուալ որոշակի պաշար, որոնք ունեն հարցերի մեջ խորամուխ լինելու ձգտում, նրանք միշտ արտահայտվում են: Ես երբեք չեմ վախեցել արտահայտվելուց: Իմ ընդվզումները սկսվեցին մեկ տարի առաջ, մինչ այդ ես համարվում էի ամենահավասարակշռված, հանգիստ, խելոք, իր ընտանիքով զբաղվող հաղորդավարուհի, որը ինչ-որ տեղ նաև ստվերում է մնացել: Մեկ տարի առաջ սկսեցի աղանդավորներից: Սա շատ լուրջ փորձ էր ինձ համար, որովհետև նրանք շատ պատրաստված են, և բավական է՝ մի կետի չտիրապետես, այնպիսի հարձակում կգործեն քեզ վրա: Ես հասկացա, որ եթե դու քո քաղաքացիական իրավունքներին լավ չես տիրապետում, և քեզ համոզել են, որ դու պետք է ծառայես պետությանը, ոչ թե պետությունը քեզ, դու չգիտես ինչ անել:

 – Լուսինե, ինչո՞ւ պետությունը չի ծառայում հասարակությանը: Միայն ընտրությունից ընտրություն 5-10 հազար դրամ տալուց և ձայն գնելուց են հիշում քաղաքացուն:

 – Թող ինձ ների ԿԳ նախարարությունը, բայց կրթական մակարդակի ցածր աստիճանից է, որովհետև և՛ պետությունը ղեկավարող մարդիկ, պետության քաղաքացիները կրթության շատ բարձր աստիճանի վրա չեն գտնվում, և՛  քաղաքացիները: Միևնույն է, մի պահ նրանք մտնում են փակուղի, և բավական է դու խելացի արտահայտություն անես, այդ մարդուն փորձում են ուժով ճնշել, որովհետև իրենք բանակցելու տարբերակ չունեն, բանակցելու համար պետք է ունենան կրթություն, ինձ այսօր անհանգստացնող խնդիրը երկրի կրթության մակարդակն է: Մեր կրթության համակարգից են գալիս բոլոր խնդիրները:  Քաղաքացու ճիչը վաղուց ինքնանպատակ չէ:

 – Ձեր գրառման մեջ շատ կարևոր խնդրի եք անդրադարձել՝ արտագաղթին, ինչո՞վ եք դա պայմանավորում՝ սոցիալակա՞ն խնդրով,  արժանապատվության ոտնահարմա՞ն, թե՞…

 – Արտագաղթը պայմանավորում եմ և՛ սոցիալական գործոնով, և՛ ոչ միայն: Մեր արտագաղթը շատ ավելի ցավալի արտագաղթ է, քանի որ երկրից հիմնականում գնում են երկրի ուղեղները՝ գիտնականները, մեծ ապագա ունեցող երիտասարդությունը, արվեստագետներն են գնում, բոլոր նրանք, ովքեր այստեղ չունեն դրսևորվելու հնարավորություն: Այստեղ գալիս է մի պահ, որ լճանում ես, որովհետև եթե դու ներկայացնում ես գեղեցիկ և ճիշտ հայերեն խոսք, եթե դու ներկայացնում ես շատ բարձրաճաշակ, միջազգային չափանիշներին համապատասխան երգ ու երաժշտություն, երգ ու պար, և դու գիտես, որ կարող ես երկիրդ ներկայացնել կամ երկրի ներսում աշխատել քո քաղաքացու համար, ու քո փոխարեն անընդհատ ընտրվում են թուրք-արաբական մելիզմներով, էժան հեղինակություն վայելող երգիչ-երգչուհիներ և այլն, բնականաբար, խելոք մտածողը մտածում է, որ ինքը ունի բոլոր հնարավորությունները գնալու և աշխարհին ցույց տալու, թե ով է ինքը, և որ իրեն այստեղ չեն գնահատում: Ես գնահատվելու-չգնահատվելու խնդիր չունեմ, առաջին իսկ օրվանից ինձ սիրված եմ զգացել, առաջին մեկ տարվա ընթացքում եմ զգացել ատելություն իմ նկատմամբ, բայց միշտ եղել են մարդիկ, ովքեր հարգել, գնահատել են: Պետությունն ինքը ստիպում է գնալ:

 – Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունները հնարավորություն կտան գտնելու այդ լուծումները, թե՞ սրանք էլ շոու են:

 – Քանի որ չունեմ քաղաքական կողմնորոշում, սրտատրոփ չեմ սպասել և արդյունքներն էլ չեն զարմացրել, բայց մի բանի համար եմ շատ ուրախ. կառավարությունը ներքին, արտաքին քաղաքականությանը լավ է տիրապետում, թե ոչ` այլ հարց է, բայց այն, որ այս վերջին տարիներին խելացի երիտասարդությունը սկսել է խոսել և ուղղություն ցույց տալ, և այդ ուղղությունը ժամանակ առ ժամանակ ընդունվում է, պետությունը, իշխանությունը պետք է հասկանա և հաշվի նստի: Շատ քաղաքացիական նախաձեռնությունների ուղղակի ասում եմ՝ կեցցե՛ք:

 – Ֆեյսբուքյան ակտիվ քննարկումներից հետո զանգ ստացա՞ք, հարցը լուծում ստացա՞վ:

 – Չէ՛, հարցի լուծում ստանալու խնդիր չկար, իհարկե զանգ եղավ, քննարկում եղավ: Քանի որ ինքս իմպուլսիվ մարդ եմ, ես միշտ զգուշացնում եմ ինչ եմ անելու: Ուրիշ բան, որ մարդիկ մեկ-մեկ թերագնահատում են: Սա սկզբունքի հարց է, ոչ թե գումարի, այստեղ մարդուն հիմարացնելու խնդիր է, ես թույլ չեմ տալիս: Ես իմ պարտականությունը լավ եմ անում, քեզանից պահանջում եմ քոնի լավ կատարումը, եթե չես կարողանում, ստիպված ես պատասխան տալ: Զանգահարեցին, ասացին` տգեղ էր, ասացի` եթե ձեզ թվում է ձեր արածը տգեղ չէ, ուրիշ խնդիր է: Ես չէի պատկերացնում, որ այս գրառումը նման տարածում կստանա, սա ընդամենը գրառում էր, որը մենք ընկերներով պետք է քննարկեինք:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում