Հնարավոր է, որ դուք երբևէ չեք լսել այս ինտերնետային կայքի մասին, բայց Tagged.com կայքն այժմ համարվում է ԱՄՆ-ում ամենամեծ ժողովրդականություն վայելող կայքը, որը սոցիալական ցանցերում կարող է շուտով նոր անուն համարվել:
Daily Mail-ը գրում է, որ Tagged.com-ն առաջ է անցել Facebook, Twitter, Instagram և Pinterest սոցիալական ցանցերից՝ օգտատերերի կայք մուտք գործելու հաճախականությամբ և ցանցում մնալու տևողությամբ:
Միջին հաշվով յուրաքանչյուր օգտատեր ցանցում մնում է 12.1 րոպե: