Եգիպտոսի նախագահական ընտրությունները կազմակերպող ԿԸՀ–ը երեքշաբթի դադարեցրել է իր աշխատանքը և դիմել է Բարձրագույն ռազմական խորհրդին` բողոքելով եգիպտական խորհրդարանականների դեմ, որոնք իրենց ելույթներում անվստահություն են հայտնել հանձնաժողովի անդամներին:
«Նախագահական ընտրությունների բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվում են ճիշտ ժամանակին` համաձայն ավելի վաղ ներկայացված գրաֆիկի: Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների գործունեության շարունակությանը, ապա այդ մասին որոշումը հանձնաժողովը կընդունի Բարձրագույն ռազմական խորհրդի դիրքորոշումը ստանալուց հետո»,- հայտարարել է ԿԸՀ–ի ղեկավար և Եգիպտոսի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Ֆարուկ Սուլթանը:
Նա ճշգրտել է, որ հանձնաժողովը դեռ կշարունակի իր վրա դրված պարտականությունների մասնակի կատարումը, որպեսզի ընտրությունները չխաթարվեն:






































