Մայիսի 8-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի նկուղային հարկում այրվում է բար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.31-ին, մարվել`05.46-ին: Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբ»-ում («MEIR AND HAND» ՍՊԸ) այրվել են նախասրահ հատակի փայտյա կառուցատարրերը 10 քմ. մակերեսով, սառնարան, էլ. սարքավորումներ և բար-սեղան:
Բազմաթիվ հեռախոսազանգեր են ուղղվել ՀՀ ոստիկանությանը բարի պայթյունի հետ կապված, սակայն մինչ այս պահը ոստիկանությունը չի արձագանքել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ ոստիկանությունը ըստ էության հովանավորում է հանցագործներին:
Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի
Արմինե Օգանեզովա, բարի տնօրեն











































