Irib News-ի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն երեկ Վիեննայում մասնակցել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) վերանայման նախնական նիստին:
Իր ելույթում Սոլթանիեն նշել է. «Իրանը ՄԶՉՊ-ի կետերի հիման վրա շեշտը դնում է միջուկային զենքի տարածման կանխման վրա: Եթե կատարվեն ՄԶՉՊ-ի բոլոր կետերը, ապա դա դրական ազդեցություն կունենա համայն աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման վրա:
Միջուկային զենքի տարածման պատմության սկզբնաղբյուրն ԱՄՆ-ն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեց մշակել, արտադրել, փորձարկել ու կիրառել այդպիսի զենք, իսկ «Սառը պատերազմի» ժամանակ դա վերածվեց շղթայական ռեակցիայի և նպաստեց այլ երկրներում միջուկային զենքի տարածմանը:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բազմիցս չեն կատարել ՄԶՉՊ-ի կետերով ստանձնած պարտավորությունները: ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի տարածքում հարյուրավոր տակտիկական միջուկային մարտական լիցքերի տեղակայումը հանդիսանում է ՄԶՉՊ-ի խախտում: Այդպիսի խախտում են կատարել այն երկրները, որոնք թույլ են տվել իրենց տարածքում տեղակայել արգելված զենք»:









































