Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով թեթևակի վնասվածքներ է ստացել 3 մարդ, որոնցից մեկը՝ պետծառայող: Պայթյունը տեղի է ունեցել ֆակուլտետի՝ կանանց համար նախատեսված արտաքնոցում: Տարվում է հետաքննություն:








































