Բանակը պետք է լինի պահապանն ու կրողը մեր նախնյաց՝ մեզ ժառանգված բարոյական արժեքների, ապրի ու շնչի այդ ամենով, որի շնորհիվ կարժանանա մեր ժողովրդի մշտական սիրուն ու հարգանքին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ «Ու այս առիթով իմ մաղթանքն է, որ մեր երկրում հնարավորինս շուտ տեղի ունենա քաղաքական և զինվորական վերնախավի որակական լուրջ փոփոխություն, որից հետո հնարավոր կլինի կյանքի կոչել վերը նշածս»,- ցանկություն հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը։