Monday, 06 05 2024
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն գոհ է մայիսի 6-ին կայացած ընտրությունների որակից

Ընտրությունների օրը մի շարք ընտրատեղամասերում ամենատարբեր բնույթի ընտրախախտումներ են արձանագրվել՝ սկսած քվեատուփերի ու քվեաթերթիկների չկնքումից, անձնագրերում դրվող կնիքի թանաքի ժամանակից շուտ օքսիդացումից, վերջացրած մարդկանց ու մեքենաների կուտակումներով ու կողմնակի անձի ներկայությամբ ընտրություն կատարելու փաստով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեղական ամենամեծ դիտորդական կազմակերպության` «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը՝ հավելելով, որ մի ընտրատեղամասում էլ ընտրողը բջջային հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը, իսկ հետո հանձնաժողովի պահանջով ջնջել այն:

Նրա խոսքով` ՀԿ-ն ավելի ուշ հանդես կգա վերջնական զեկույցով՝ ներկայացնելով իր հետընտրական դիտարկումները:

«Այդուհանդերձ, խախտումներ եղել են, սակայն դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Սրանք, նախորդների հետ համեմատած, աննախադեպ ընտրություններ էին:

Եթե նախկինում ձայները հաշվելու ժամանակ դիտորդներին փակում էին կողքի սենյակում կամ կարմիր ժապավենով առանձնացնում նրանց գտնելու տեղը, թույլ չէին տալիս նկարահանել ընտրությունների ընթացքը, ապա այժմ իրավիճակն իրոք բարելավվել է»,- ասաց Հարություն Համբարձումյանը:

Ասուլիսի մյուս բանախոս` «Ընտրությունը քոնն է» ՀԿ քարտուղար Հասմիկ Սարգսյանն իր հերթին տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին հետևել են ՀԿ շուրջ 4 հազար դիտորդներ:

«Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրն արձանագրել ենք խաղաղ և հավասարակշռված մթնոլորտ՝ գերազանցապես ընտրական ընթացակարգերի պահպանմամբ: Տեղամասերի զգալի մասում ընտրողները հնարավորություն են ունեցել ազատորեն արտահայտելու իրենց կամքը: Հանձնաժողովների անդամները, վստահված անձինք ու դիտորդները ևս հիմնականում ազատորեն իրականացրել են օրենքով վերապահված իրենց գործառույթները:

Քվեարկության ընթացքում տեղամասերի գերակշռող մասում քվեարկության գործընթացն անցկացվել է ազատ, արդար ու թափանցիկ: Քվեաթերթիկները հաշվելու գործընթացում նույնպես օրենքի զգալի խախտումներ չեն արձանագրվել: «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն ընդհանուր առմամբ նախորդ ընտրությունների համեմատ որոշակի առաջընթաց է արձանագրել, ընտրությունների օրվա մթնոլորտը եղել է հանգիստ և անկաշկանդ:

Արձանագրված դրական տեղաշարժի հետ մեկտեղ ՀԿ դիտորդները նկատել են մի շարք անճշտություններ ու խախտումներ՝ կապված տեղամասերից դուրս քարոզչություն անցկացնելու դեպքերի, «բարեգործությունների», տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, ընտրողների կամքի վրա ներազդելու և քաշքշուկների հետ»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Հասմիկ Սարգսյանը նկատեց, որ թեպետ այս ընտրությունները հեռու էին կատարյալ լինելուց, սակայն ակնհայտ դրական տեղաշարժն անհերքելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում