Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-ամյակի հետ, որում հարգանք է դրսևորել ֆաշիզմի դեմ պայքարում բոլոր զոհվածների նկատմամբ.
«Հատուկ շնորհակալության են արժանի այն մարդիկ, ովքեր կարողացան կանխել ֆաշիզմի տարածումը: Վրաստանի ԱԳՆ-ը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր վետերաններին, որոնք հատուկ արժանիքներ ունեն ողջ աշխարհի և մեր պետության առջև: Վրաց ժողովուրդը կարող է արդարացիորեն հպարտանալ իր հերոսներով, որոնք զգալի դեր ունեն ընդհանուր պայքարում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները ողջ աշխարհին ցույց տվեցին միջազգային իրավունքի նոր համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որը և դարձավ աշխարհի խաղաղության ու կայունության երաշխիքը»:









































