Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է մտածել եզրային պաշտպանի ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ:
Պորտուգալացի մասնագետն ուշադրություն է դարձրել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Լուկաշ Պիշչեկի ցուցադրած խաղի վրա:
Մոուրինյոն մտադիր է ուժեղացնել մրցակցությունը իր թիմի պաշտպանության աջ գոտում, որտեղ այժմ հանդես է գալիս Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալվարո Արբելոան: Մասնագետի կարծիքով՝ Սերխիո Ռամոսը մշտապես պետք է հանդես գա պաշտպանության կենտրոնական գոտում:
Իսկ Լուկաշն արժանացել է Մոուրինյոյի ուշադրությանը նաև գրոհներին միանալու իր ունակության համար:









































