Այսօր առավոտյան, ժամը 05.45-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից ԱԻն փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.15-ին շմոլ գազից թունավորումով Արաբկիր 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչ` 1982թ. ծնված Մ. Գևորգյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2002թ. ծնված Ա. և 2000թ. ծնված Լ. Ծառուկյանները՝ «Մուրացան» բժշկական կենտրոն: Բժշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:











































