Սիրիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բռնություններով։ Տեղի ընդդիմադիրները նշում են, որ Դեր-Զորում 3 մարդ է զոհվել զինվորականների հետ բախման ժամանակ։ Փոխհրաձգություն է տեղի ունեցել Համայում և Իդլիբում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական այս ընտրությունները վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ անցկացվում են բազմակուսակցական սկզբունքով։ Ընդդիմությունն ընտրություններն անվանել է կեղծ և հրաժարվել մասնակցել դրանց։








































