Արդեն 8 ժամ է, ինչ ջրազրկվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանը։ Սպառողների հարցերին ջրմուղագործները պատասխանում են՝ նույնիսկ ջրմուղի շենքում ջուր չկա։ Նշենք, որ վերջին օրերին քաղաքում խախտվել է ջրամատակարարման գրաֆիկը. 24 -ժամյա ջրամատակարարում ունեցող թաղամասերը օրական 5-6 ժամ են ջուր ստանում։ Ջրազրկվել է նաև բժշկական կենտրոնը։ Ըստ ջրմուղագործների` տեղումները քիչ են, աղբյուրների ու գետերի ջրերը պակասել են։ Սրան էլ այսօր գումարվեց մայր ջրատարի վթարը։ Սակայն ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ այսօր կվերականգնվի ջրամատակարարումը։