Ուկրաինայում անսովոր մի արձան է կանգնեցվել` նվիրված Իոսիֆ Ստալինին։ Կիևի շրջաններից մեկում վերջերս հայտնվել է «միզող Ստալինի» արձանը։ Այս ձեռնարկի հեղինակները «Եղբայրություն» կազմակերպության անդամներ են։ Այս մասին հաղորդում է AIF-Ukraine-ը։
Կազմակերպիչները հայտարարել են, որ պատրաստվում են նման արձաններ կանգնեցնել նաև Լվովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում։ Սակայն Կիևում այդ արձանը երկար չդիմացավ. ոստիկանությունն այն հանել է՝ նշելով, որ արձանը վնասում է այդ շրջանի ընդհանուր տեսքին։







































