«Հրապարակ»-ը գրում է, որ 5-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 31-ին:
«Եթե խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն հրապարակի մայիսի 10-ին, ապա, ըստ Աժ կանոնակարգ-օրենքի, առաջին նիստը պետք է գումարվի հրապարակմանը հաջորդող երրորդ հինգշաբթի: Այդ նիստը կնշանակի հին գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտ»:







































