Ռիք Սանտորումը իր աջակիցներին էլեկտրոնային նամակով հայտնել է, որ պատրաստվում է նախագահական ընտրություններում աջակցել նախկին մրցակից Միթ Ռոմնիին:
Associated Press-ի հաղորդմամբ` Սանտորումը երկուշաբթի օրը իր աջակիցներին կոչ է արել միանալ իրեն և միասին աշխատել Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին` այդ կերպ պարտության մատնելով գործող նախագահ Բարաք Օբամային:
Իր հաղորդագրության մեջ Սանտորումը աջակիցներին հիշեցրել է այն բոլոր կետերը, որոնցում տարաձայնություններ է ունեցել Ռոմնիի հետ, բայց նաև հավելել է, որ իր կարծիքով` բոլորը համաձայն են, որ Բարաք Օբաման պետք է պարտվի:








































