Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ստացել է Atlantic Council-ի կողմից ամեն տարի շնորհվող հումանիտար մրցանակը՝ ռազմական գործողությունների ժամանակ տուժած զինվորականությանը օգնելու համար։ Atlantic Council-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը պայքարում է աշխարհում խաղաղության և կայունության համար։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հաղորդվում է, որ անցած տարի այդ մրցանակին արժանացել է U2-ի երգիչ Բոնոն։ Մինչև մրցանակաբաշխության արարողությունը արքայազն Հարին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորականներին անվանել է խիզախ մարդիկ, որոնց համար իսկական պայքարը սկսվում է այն բանից հետո, երբ նրանք հեռանում են ծառայությունից։









































