«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն անձնապես շատ դժգոհ է երեկ կայացած ԱԺ ընտրություններից: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Կուսակցությունն ինքը պաշտոնապես կհայտարարի իր տեսակետը, բայց ես անձամբ շատ դժգոհ եմ»,- առանց մանրամասն մեկնաբանությունների ասաց նա:
Նշենք, որ Անահիտ Բախշյանը թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկն էր: Նրա մրցակիցներն էին ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, լրագրող Գոհար Վեզիրյանն ու ինքնաառաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների տվյալների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ թիվ 12 ընտրատարածքում հաղթանակ է տարել ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանը: