Գյումրու կենտրոնը ընդգրկող թիվ 34 ընտարատարածքում պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում շնորհավորել է իր հիմնական մրցակից Մարտուն Գրիգորյանին.
Շնորհավորում եմ Մարտուն Գրիգորյանին մեծամասնական ընտրակարգով թիվ 34 ընտրատարածքում հաղթելու կապակցությամբ: Ես հարգում եմ գյումրեցիների կատարած ընտրությունը, շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ձայնն ինձ են տվել, իսկ նորընտիր պատգամավորին մաղթում եմ հաջողություն:







































