Facebook-ը բավականին դրական «վայր» է, բայց հետազոտողներն այժմ հայտնում են, որ իրենց ճնշված զգացող մարդիկ պետք է խուսափեն սոցիալական ցանցից:
Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ, այցելելով սոցիալական ցանց, իրենց բոլոր խնդիրները հայտնում են այնտեղի իրենց ընկերներին: Daily Mail-ը գրում է, որ նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընկերներին անընդհատ բացասական էմոցիաներ հաղորդելն այդ մարդկանց հեռացնում է իրենց ընկերներից:
Վաթեռլոյի համալսարանի ուսանողուհի Ամանդա Ֆորեսթն ասում է, որ իրենք կարծում էին, որ սոցիալական ցանցը պետք է որ հիանալի վայր լինի հարաբերություններ հաստատելու և դրանք ամրացնելու համար, բայց ապացուցվել է հակառակը:
Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ դժվարությամբ են իրենց խնդիրների մասին պատմում իրենց ընկերներին, երբ գտնվում նե նրանց հետ իրական կյանքում, բայց վիրտուալ միջավայրը նրանց թույլ է տալիս արտահայտել բացասական զգացմունքները:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարդիկ չեն սիրում սոցիալական ցանցի այն ընկերներին, ովքեր ցանցը հեղեղում են բացասական մեկնաբանություններով և իրենց խնդիրներով:








































