Ինչպես հաղորդում է իսրայելական Cursor կայքը, Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը` հունվարի 27-ին, Թուրքիայում կցուցադրվի հակաիսրայելական ֆիլմ` «Գայլերի հովիտ Պաղեստին» անվանումով: Ֆիլմի սյուժեն հիմնվում է «Խաղաղության նավատորմի» դեպքերի վրա: Ըստ սյուժեի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցը ժամանում է Իսրայել, որպեսզի պատժի Mavi Marmara նավի հայտնի դեպքերի հրեա մեղավորներին:
Նաև ներկայացվում է, թե ինչպես են իսրայելցիներն առանց նայելու գնդակահարում նավի վրա գտնվող բոլոր ուղևորներին: Ֆիլմն ամբողջությամբ հակահրեական է, թուրքական հատուկ ծառայության ներկայացուցիչն անգամ իր ժամանած վայրն անվանում է ոչ թե Իսրայել, Պաղեստին:
«Գայլերի հովիտը» հայտնի սերիալ է Թուրքիայում, որը պատմում է այն մասին, թե ինչպես են թուրքական հատուկ ծառայության ներկայացուցիչները պատժում իրենց թշնամիներին աշխարհի տարբեր մասերում:
Իսրայելը խնդրել էր, որպեսզի ֆիլմի ցուցադրությունն արգելվի կամ հետաձգվի, քանի որ այդ օրը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է:
Դա չարվեց, թեպետ Գերմանիայում, որտեղ մեծաթիվ թուրքական համայնք կա, դրա ցուցադրությունը հետաձգվեց:








































