Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով բանակի օրվան, նշեց, որ ինչպես մեր երկրում որևէ պետական հաստատություն այսօր չի գտնվում իր առաքելության մեջ, այդպես էլ մեր բանակը ներառվում է այդ ամբողջության մեջ։ «Անշուշտ, ինչպիսի բանակ երազում էինք, այսօր չունենք։ Ոչ միայն գոհ չենք այսօրվա բանակի վիճակից, այլ օր օրի բանակը հեռանում է մեր հասարակությունից, որը մեզ ապագայում կարող է միայն ողբերգությունների առաջ կանգնեցնել»,- ահազանգեց Ժիրայր Սեֆիլյանը։







































