Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, շվեյցարացի 26 գվարդիականներ հավատարմության երդում են տվել Հռոմի Պապին՝ խոստանալով նրան պաշտպանել սեփական կյանքի գնով: Այդպիսով՝ նրանք ընդգրկվել են աշխարհի ամենահին բանակի կազմում: Ծառայության նվազագույն ժամկետը 2 տարի է:
Վատիկանի զինված ուժերը ստեղծվել են 1506 թվականին: Ռազմական գործողությունների մասնակցել են միայն մեկ անգամ՝ 1527-ին:
Երդմնկալությունը տեղի է ունեցել շվեյցարական գվարդիայի պատմության հերոսական օրը: 1527-ի մայիսի 6-ին, երբ Հռոմը զավթվեց Կառլ V-րդ կայսեր ուժերի կողմից, 147 շվեյցարացի գվարդիականներ՝ Կասպար Ռեիստի գլխավորությամբ, զոհվեցին՝ պաշտպանելով Կլիմենտ VII պապին:








































