Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

ՊԵԿ-ը վերջապես արձագանքեց. Թանկացումները մաքսային համակարգի հետ որևէ առնչություն չունեն

Այսօր ՊԵԿ-ը մամլո հաղորդագրություն է տարածել՝ կապված Չինաստանից ու Թուրքիայից ապրանքներ ներմուծող առևտրականների` վերջին օրերի բողոքների հետ: «Թանկացումները մաքսային համակարգի հետ որևէ առնչություն չունեն, թե՛ գնային, թե՛ հարկման դաշտի և թե՛ մաքսային ձևակերպման ընթացակարգի որևէ փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել: Հագուստի, կոշիկի մաքսային արժեքի որոշման դեպքում «կիլոգրամ» հասկացություն գոյություն չունի»,- նշված է այդ հաղորդագրության մեջ: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը նշել է, որ իրականում առևտրականների` թանկացումների հետ կապված վերջերս կազմակերպվող ցույցերին մասնակցող որևէ անձ մաքսային տեսակետից հայտարարատու չի հանդիսանում, այսինքն` իր գործունեությունը իրականացնում է միջնորդավորված ձևով` միջնորդ կազմակերպությունների միջոցով. «Ցանկացած միջնորդավորված գործունեություն ենթադրում է նաև շահույթ. եթե ներմուծողը անմիջապես ինքն է ներմուծում իր ապրանքը և ինքն էլ հայտարարագրում, ապա, բնականաբար, նրա ծախսերը պետք է ավելի քիչ լինեն, քան միջնորդ կազմակերպության միջոցով գործարք իրականացնելու դեպքում»,- ասել է մաքսային հսկողության վարչության պետը:
Ցուցարարների հիմնական դժգոհություններից մեկն էլ այն էր, որ մաքսազերծման գինը ապրանքի մեկ կիլոգրամի համար գրեթե կրկնակի բարձրացել է: Թանկացման խոսակցությունների վերաբերյալ իր պարզաբանումն է ներկայացրել նաև ապրանքների ներկրմամբ զբաղվող միջնորդ կազմակերպություններից մեկի` «Չորս ընկեր» ՍՊԸ տնօրեն Կառլեն Մկրտչյանը, որը գների փոփոխությունը պայմանավորել է ապահովագրության, տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև Թուրքիայից ապրանքի արտահանման ծախսերի ավելացմամբ, սակայն` «բարձրացել են ոչ բոլոր ապրանքների գները, մոտ 70 տոկոսի գինը նույնն է մնացել: Մի քիչ բարձրացել են հագուստի որոշ տեսականու և կենցաղային իրերի գները, իսկ մաքսազերծման առումով որևէ փոփոխություն չի եղել. ինչ գնով որ ես ապրանքները մաքսազերծել եմ մեկ տարի առաջ, նույն գնով մաքսազերծում եմ նաև հիմա»,- վստահեցրել է Կ. Մկրտչյանը:
ՊԵԿ հարկային տեսչությունների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանն էլ, ներկայացնելով այս ընթացքում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, հայտնել է. «Պարզվեց, որ անմիջական տնտեսական գործունեություն իրականացնողները, այսինքն` նրանք, ովքեր հանդիսանում են հայտարարատու, նշված ակցիային չեն մասնակցել: Դժգոհում են այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր իրենց իրական շրջանառությունները թաքցնելու, գուցե հարկերից խուսափելու և այլ պատճառներով իրենց գործունեությունն իրականացնում են միջնորդ կազմակերպությունների միջոցով»: Ինչ վերաբերում է միջնորդ կազմակերպությունների ծառայությունների թանկացմանը, ապա, ըստ Խ. Երոյանի, դրա հետ կապված այժմ ուսումնասիրություններ են տարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում