Այսօր առավոտյան Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության դեմ բողոքող 120 մարդ, նրանց թվում է ընդդիմադիր Բորիս Նեմցովը: Այս մասին հաղորդում են ռուսակսան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանությանը: Նշվում է, որ պրոֆիլակտիկ զրույցից հետո նրանց ազատ կարձակեն:
«Քաղաքում դրությունը, ընդհանուր առմամբ, հանգիստ է»,- հայտնել են ոստիկանությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 ընդդիմադիրների ձերբակալության մասին:









































