Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Նոր իրողություններ մայիսի 6-ից հետո

Խորհրդարանի ընտրությունը, Հայաստանում ընտրական համակարգի և ընդհանրապես իշխող համակարգային խայտառակությունից զատ, արձանագրեց թերևս մի քանի նոր իրողություններ ներքաղաքական ստատուս-քվոյի տեսանկյունից: ՀՀԿ բացարձակ իշխանությունն ինչ-որ առումով ոչ այնքան նոր, որքան մինչ այդ գոյություն ունեցող դե յուրե իրողության դե ֆակտո ամրագրումն է: ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, և հարցն ընդամենն այն էր, թե արդյոք այդ կուսակցությունը կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանը կարողանալո՞ւ է 2012 թվականին կրկնել այդ մեծամասնությունը և այդպիսով 2007 թվականի դե յուրե իրողությունը ամրագրել դե ֆակտո: Սերժ Սարգսյանին դա հաջողվեց: Այդպիսով, Սերժ Սարգսյանը կարողացավ ամրագրել իր բացարձակ իշխանությունը նախագահի ընտրությունից առաջ:

Մյուս նոր իրողությունն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իշխանության մեջ այլևս ոչ թե երկրորդն է, այլ երկրորդ կցորդը՝ ՕԵԿ-ից առաջ: ԲՀԿ-ն չկարողացավ իրացնել իր հավակնությունները, որ դրսևորում էր Վարդան Օսկանյանի բացահայտ, նաև Ռոբերտ Քոչարյանի մասնակի քողարկված խաղով: Ու թեև Քոչարյանը խորհրդարանի ընտրության քվեախցիկ մտնելիս շեշտում էր ակնոցը դնելու և չսխալվելու հանգամանքը, այդուհանդերձ ակնհայտ է, որ Քոչարյանը սխալվել է՝ եթե ոչ քվեարկության, ապա իր հաշվարկների առումով:

Խորհրդարանի ընտրության նոր իրողությունը թերևս այն է, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնն արդեն ոչ թե մրցակցում, այլ ավելի շատ ենթարկվում է Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանությանը: Այդ ամենից հետո հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ-ն կգնա՞ ՀՀԿ հետ կոալիցիայի: Իհարկե, դրանից առաջ նախ պետք է հարց տալ, թե արդյոք ՀՀԿ-ն կառաջարկի՞ կոալիցիա ԲՀԿ-ին: Ըստ ամենայնի՝ ոչ. թե ԲՀԿ-ն չի գնա, թե ՀՀԿ-ն թերևս չի էլ առաջարկի: Բանն այն է, որ մի քանի ամիս անց նախագահի ընտրություն է, իսկ այդ ընտրությանը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է կառավարելի ընդդիմություն: Փորձը ցույց տվեց, որ ԲՀԿ-ից լավ այդ դերը չի կարող կատարել ոչ ոք: Միևնույն ժամանակ դա նաև ԲՀԿ-ին հնարավորություն կտա հանրության գոնե մի զգալի մասի մոտ, ումից ձայն էր ակնկալում կամ գնում, պահպանել իր ընդդիմադիր դեմքը և ժամանակից շուտ չդառնալ ՕԵԿ:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա այստեղ իրավիճակն առավել քան պարզ է: Իր ստեղծման արշալույսին իսկապես զգալի հասարակական հույսեր ներշնչող կառույցը դարձավ դրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկների և փառասիրության զոհը, երբ քաղաքացիական արժեքներն ու կեցվածքը ստորադասվեցին կռապաշտությանն ու այլընտրանքային կարծիքների մերժմանը գրեթե նույն կամ ավելի խիստ ֆաշիստական մերժողականությամբ, ինչի համար Կոնգրեսը, օրինակ, մեղադրում է նաև ՀՀԿ-ին: Այս իմաստով պարզ է, որ Կոնգրեսը արդեն քաղաքական հանրօգուտության առումով լիովին սպառված կառույց է, լիովին արժանի այն 6-7 մանդատին, որ կստանա ավազակապետությունից:

Սակայն ակնհայտ է նաև, որ Կոնգրեսում կան բավականին առողջ ուժեր, որոնք թեև հայտնվել են փոքրամասնության դերում, այդուհանդերձ դեռևս բավական կենսունակ են հանրօգուտ քաղաքականության գծի համար: Մասնավորապես, տևական ժամանակ է, ինչ Կոնգրեսի քաղաքական գծի հետ իր անհամաձայնությամբ է աչքի ընկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով միևնույն ժամանակ մինչև խորհրդարանի ընտրություն ձեռնպահ էր մնում ակտիվ անհամաձայնությունից՝ Կոնգրեսի անիվների մեջ փայտ խրողի «խարանին» և Կոնգրես-ԲՀԿ սիրավեպի անփառունակ տապալման արդարացում լինելու «բախտին» չարժանանալու համար: Բայց ընտրությունից հետո Արամ Սարգսյանը խոստացել է արտահայտվել, և այդ իմաստով խորհրդարանի ընտրության նոր իրողություններից մեկն այն է, որ բացվել է հանրօգուտ քաղաքականության բավական լայն դաշտ, այսինքն՝ մի մեծ վակուում, որը կարող է լցնել իսկապես քաղաքացիական քաղաքականության ջատագով ուժը, անհատը, խումբը՝ ոչ միայն խոսքով, այլ նաև կոնկրետ վարքագծով:

Այդ դաշտը կարող են համալրել թե Կոնգրեսի առողջ ուժերը, թե նաև այլ ուժեր՝ տարբեր սեգմենտներից: Տվյալ պարագայում նոր իրողությունների շարքում թերևս հենց այդ դաշտի առկայությունն ու դրա հնարավոր համալրումը, այդ դաշտում սպասվող բովանդակային և կառուցվածքային նորարարությունն է, որ դառնում է հանրության և պետության համար առավել արժեքավոր, որովհետև իշխանական համակարգի երկբևեռ խաղն ու այդ խաղերին պարզապես գնդակ մատակարարող «աուդչիկի» կարգավիճակով ընդդիմությունն այլևս որևէ բան չեն կարող տալ քաղաքացու և երկրի արդիականացում պահանջող հասարակական և պետական շահի սպասարկման հրատապ գործին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում