ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանգիստ է վերաբերվում այն հանգամանքին, որ ամերիկյան որոշ նահանգներում կարող են օրինականացվել միասեռականների ամուսնությունները:
«Ես միանգամայն հանգիստ եմ ինձ զգում՝ հաշվի առնելով այն փաստը, որ տղամարդիկ կարող են ամուսնանալ տղամարդկանց հետ, կանայք՝ կանանց, և նրանք բոլորը նույն իրավունքներն ու քաղաքացիական ազատություններն ունեն»,- հայտարարել է Բայդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այն հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ միասեռ ամուսնությունների հանդեպ փոխվել է նաև Բարաք Օբամայի վերաբերմունքը, որը նախկինում հայտարարում էր, որ իր հայացքներն այդ հարցում «զարգանում են», փոխնախագահն ակնարկել է, որ խոսում է միայն իր մասին:
Փոքրամասնությունները, այդ թվում՝ սեռական, արդեն ավելի քան մեկ տասնամյակ է՝ հանդիսանում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքական հենարանը:







































