Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ երկու ամիս առաջ Սիրիայում առևանգված թուրք լրագրողներից ստացվել է առաջին հաղորդագրությունը:
Լրագրողներ Համիդ Ջոշքունն ու Ադեմ Օզքյոսեն զանգահարել են տուն և հայտնել են, որ իրենց դրությունը նորմալ է: Նրանք նաև հայտնել են, որ գտնվում են Դամասկոսում և մի քանի օր անց ազատ կարձակվեն: