Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել զանգվածային թունավորման դեպք: Ստամբուլում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ թունավորվել է 300 մարդ:
Նրանք տեղափոխվել են Ստամբուլի քաղաքային հիվանդանոցներ: Որպես թունավորման պատճառ է նշվում անորակ հավի մսի գործածումը:










































