Վլադիմիր Պուտինը զբաղեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը. նա երկրի նախագահ դարձավ արդեն 3-րդ անգամ, սակայն 1-ին անգամ այն կգլխավորի 6 տարի:
Այս մասին տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի մեծ պալատում:
Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա` Պուտինն ասել է. «Երդվում եմ, Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազորությունները կատարելիս հարգել ու պահպանել մարդու ու քաղաքացու իրավուքները, հետևել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, պաշտպանել ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության անվտանգությունն ու ամբողջականությունը, հավատարիմ ծառայել ժողովրդին»:
Սահմանադրական դատարանի նախագահ վալերի Զորկինը հայտարարել է, որ Պուտինը պաշտոնապես դարձավ Ռուսատանի նախագահ, ինչից հետո նվագախումբն ու երգչախումբը կատարել են Ռուսաստանի հիմնը:
Երդման արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդևը ինքնաբերաբար դադարել է կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:










































