Australian Open-ի առաջին կիսաեզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչը 3 սեթում (7:6, 7:5, 6:4) պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպումը տևեց 2 ժամ 59 րոպե: Եզրափակիչում Ջոկովիչը կհանդիպի Դավիդ Ֆերեր-Էնդի Մարեյ զույգի հաղթողի հետ:









































