«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են տասնյակ շինություններ: Մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ այդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 140 կիլոմետր դեպի արևելք:
Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում և Մախաչկալայում:








































