Հունաստանի աջակենտրոն «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը և ՊԱՍՕԿ-ի ձախակենտրոնները երկու մանդատով քիչ ձայն են հավաքել, որն անհրաժեշտ էր ֆորմալ մեծամասնություն ապահովելու համար, և իրենց կոալիցիայի համար նոր գործընկերոջ կարիք կունենան: Այս մասին են վկայում երեկ երկրում տեղի ունեցած խորհրդարնական ընտրությունների քվեաթերթիկների 98.4%-ի հաշվարկման արդյունքները:
Ինչպես հաղորոդւմ է BBC-ն, ըստ այդ տվյալների՝ «Նոր դեմոկրատիան» հավաքել է ձայների 18.9%-ը և կստանա 108 պատգամավորական մանդատ:
ՊԱՍՕԿ-ը հավաքել է ձայների 13.2%-ը. սա այս կուսակցության ամենավատ արդյունքն է 1974 թվից հետո: Այժմ այն խորհրդարանում կստանա 41 տեղ: Երկու կուսակցությունների տեղերը երկու մանդատով քիչ են՝ 300 տեղանոց միակուսակցական խորհրդարանում ֆորմալ մեծամասնություն ապահովելու համար:
Ավելի քան 3 տասնյամյակի ընթացքում ՊԱՍՕԿ-ն առաջին անգամ հայտնվել է երրորդ տեղում՝ իրենից առաջ թողնելով ձախակենտրոն ՍԻՐԻԶԱ կոալիցիան (16.8% ձայն և 52 մանդատ): Վերջերս ձևավորված «Անկախ հույներ» կուսակցությունը ստացել է ձայների 10.6%-ը (33 մանդատ), Կոմունիստական կուսակցությունը՝ 8.5%-ը (26 մանդատ), «Ոսկե լուսաբաց» կուսակցության նեոֆաշիստները՝ 7%-ը (21 մանդատ) և «Դեմոկրատական ձախ ուժեր» չափավոր ձախ կուսակցությունը՝ 6.1% (19 մանդատ):
Ակնկալվում է, որ այսօր աջակենտրոնների առաջնորդ Անտոնիս Սամարասը նախագահ Կարոլոս Պապուլյասից նոր կառավարություն ձևավորելու լիազորություն կստանա: Կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները կտևեն 3 օր, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում մանդատը կանցնի երկրորդ կուսակցությանը և այդպես շարունակ, մինչև որ բանակցությունները հաջողությամբ չավարտվեն:






































