ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հնդկաստան իր առաջին այցելության ժամանակ պատրաստվում է հանդիպել երկրի արևելյան նահանգ Արևմտյան Բենգալի բարձրաստիճան պաշտոնյա Մամատա Բեներջիի հետ:
BBS News-ի փոխանցմամբ՝ Բեներջին վերջերս Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Երեքշաբթի օրը ակնկալվում է Քլինթոնի հանդիպումը վարչապետ Մանմոհան Սինգհի հետ՝ Դելիում:
Վերջին շրջանում Հնդկաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները փոքր-ինչ լարվել էին հատկապես Իրանից նավթ ներկրելու պատճառով: